Համացանցում հայտնվել է Ներսիկ Իսպիրյանի նոր կատարումը՝ «Երգիս ճամփան»

Ներսիկ Աղասու Իսպիրյան — հայ երգիչ, երգահան, առավելապես հայտնի է իր հայրենասիրական կատարումների համար։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011): Ծնվել է Երևանում: Սովորել է Էրեբունու թիվ 160 դպրոցում, 1987-1992 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` միաժամանակ երգելով «Ակունք» ազգագրական համույթում։

Ներսիկ Իսպիրյանն ավելի քան 30 հայրենասիրական, հեղափոխական, արցախյան ազատամարտին ու մարտիկներին նվիրված երգերի հեղինակ է։ Վերամշակել է նաև հին, աշուղական երգեր։

Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ հյուրընկալվելով հայկական գրեթե բոլոր համայնքներում։ Թողարկել է 13 ձայնասկավառակ, որոնցից 8-ը հեղափոխական երգեր են պարունակում։ Զբաղվել է բռնցքամարտով։

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ