Մայրը նորածին երեխային մոռացել է պատշգամբում. փոքրիկը ցրտահարումից մահացել է

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամաի Նիկոլայևսկ-նա-Ամուրե քաղաքում կինը նորածին երեխային պատշգամբում է թողել, որի հետևանքով երեխան մահացել է, ասվում է lnstagram սոցիալական կայքում Խաբարովսկի երկրամասի առողջապահության նախարարության տարածած հայտարարությունում:

Քննիչների վարկածի համաձայն` հունվարի 5-ի վաղ առավոտյան Շլեպնևա անունով տեղացի բնակչուհին յոթ ամսական որդուն սայլակով պատշգամբ է հանել, որպեսզի վերջինս կարողանա մաքուր օդին քնել: Հինգ ժամ անց կինը երեխային մահացած է գտել:

Նախնական վարկածի համաձայն` մահը վրա է հասել հիպոթերմիայի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։

Ըստ հիդրոմետ ծառայության տվյալների` Նիկոլայևսկ-նա-Ամուրե քաղաքում ցերեկվա ընթացքում ջերմաստիճանը -7 յոթ աստիճանի է հասնում:

Խաբարովսկի երկրամասի առողջապահության նախարարության տարածած հայտարարությունում բնակիչներին կոչ է արվում պահպանել անվտանգության բոլոր կանոնները և զգոնություն դրևորել հատկապես տոնական այս օրերի ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ