Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը

Կարո Փայլանը  հայազգի քաղաքական գործիչ է և  Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ինչպես նաև Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչնը։ Նրա հայկական ընտանիքը ծագում է Մալաթիայից։

Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ անցել է Թուրքիայի Մեջլիս։

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը: Իր ելույթի ընթացքում նա ասել է․ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, ձեզի մեզի մեծ աւետիս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ