Ռուստամ Բադասյանը դատի է տվել Նարեկ Մալյանին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական  հայց է ներկայացրել  ընդդեմ Նարեկ Մալյանի։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախարարը պահանջում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։

Թե որն է հայցի առարկան՝ «Փաստինֆո»-ն փորձեց պարզել  Ռուստամ Բադասյանի փաստաբանից,  սակայն նա  նշեց, որ մանրամասներ կներկայացնի քիչ ուշ։ Իսկ Նարեկ Մալյանն ասաց, որ չի ծանուցվել և դատական հայցի մասին առաջին անգամ «Փաստինֆո»-ից է լսում։

Նշենք, որ նախարարի հայցադիմումը դատարան մուտք է եղել  դեկտեմբերի 30-ին եւ նույն օրը  մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ