Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Շնորհավորում եմ մեր բոլոր՝ ազգությամբ հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Քրիստոսի ծննդյան տոնը: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում:

Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը:
Շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ