«Երևանի փողոցներում 10 անցորդից 5-ը զբոսաշրջիկ է». Նիկոլ Փաշինյան

«Ֆայնենշլ թայմսի» փորձագետները Հայաստանը նշել են որպես 2020 թվականի թիվ 1 տուրիստական ուղղություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Երևանի փողոցներում շրջելով, ի դեպ, հետաքրքիր պատկերի ականատես դարձանք. 10 անցորդից 5-ը զբոսաշրջիկ էր»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանն, ըստ բրիտանական Financial Times պարբերականի, ներառվել է այն երկրների ցանկում, ուր խորհուրդ է տրվում այցելել 2020 թվականին:

Հոդվածում Հայաստանն ընտրվել է 2020-ի նախընտրելի ուղղություններից մեկը, նախնական ամրագրումները նախորդ տարվա համեմատ աճել են 100 տոկոսով: Նշվում է նաև, որ Հայաստանն ունենալու է առաջին բյուջետային ավիահաղորդակցությունը Եվրոպայի հետ: Ryanair-ի, Wizz-ի և Air Baltic-ի չվերթերի շնորհիվ Երևանը կկապվի Միլանի, Հռոմի, Բեռլինի և Վիեննայի հետ:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանն այցելուներին հետաքրքիր է միջնադարյան եկեղեցիներով, որոնց մեծ մասը գտնվում է լեռների մեջ: Օրինակ, Ազատ գետի կիրճում գտնվող Գեղարդի, ինչպես նաև Հաղպատի և Սանահինի վանական համալիրները համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ:

Երևանը դիտարկվում է որպես գրավիչ, կենսուրախ և քաղցր քաղաք: «Հայաստանը և նրա մայրաքաղաքը հաճույք են, որը պետք է հայտնագործել»,- ասում է Ջասթին Ուոթերիջը՝ Steppes Travel-ից:

«Ֆայնենշլ թայմսի» փորձագետները Հայաստանը նշել են որպես 2020 թվականի թիվ 1 տուրիստական ուղղություն: Այսօր Երեւանի փողոցներում շրջելով, ի դեպ, հետաքրքիր պատկերի ականատես դարձանք. 10 անցորդից 5-ը զբոսաշրջիկ էր:)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, January 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ