Երկրագնդի ամենածեր բնակչուհին նշել է 117-ամյակը

Երկրագնդի ամենածեր բնակչուհին՝ Կանե Տանական, նշել է 117-ամյակը, այդ առիթով տարեցների տանը, որտեղ ապրում է ճապոնուհին, երեկույթ են կազմակերպել տորթով, փուչիկներով ու մոմերով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կիոդո» գործակալության տվյալներով՝ տոնակատարություններին, որոնք կազմակերպվել էին տարեցների տան ղեկավարության կողմից, միացել են նաեւ մյուս կենվորները։ Գլխավոր հյուրասիրությունը մեծ տորթն էր՝ զարդարված ելակներով ու կրեմով։

«Շատ համեղ է։ Էլի եմ ուզում»,- գործակալությունը մեջբերել է հանդիսության մեղավորի խոսքերը։

Կանե Տանական 2019 թվականի մարտի 9-ին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես Երկրագնդի ամենածեր բնակչուհի տղամարդկանց եւ կանանց մեջ։ Այդ պահին նա 116 տարեկան 66 օրական էր։

Ճապոնուհին ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։ Ինը երեխաների մեջ նա ընտանիքում յոթերորդն էր։ Իր 19-ամյակից անմիջապես հետո նա ամուսնացել է Խիդեո Տանակուի՝ ոչ մեծ խանութպանի հետ, որը ավանդական ճապոնական մոտե եւ ցորենի ալյուրից պատրաստված ուդոն էր վաճառում։ Ամուսնական զույգը մեծացրել է հինգ երեխա, որոնցից մեկին նրանք որդեգրել են։

Կանե Տանակայի ժամանցի սիրելի ձեւերից մեկը ռեւերսի խաղն է եւ մաթեմատիկայով զբաղվելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ