Սոլեյմանիի դուստրը դիմել է Թրամփին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո վերջինիս դուստր Զեյնաբ Սոլեյմանին հեռուստատեսությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ Թրամփը չի կարող հավասարվել իր հորը:

CNN-ի փոխանցմամբ՝ իր հեռուստաուղերձում Զեյնաբը ԱՄՆ նախագահին ասել է, որ «նրա հանցագործությունը երբեք չի խամրեցնի իր հոր հիշողությունը»: Զեյնաբը նաև հավելել է, որ «իր հոր նահատակությունը շատերի հոգում վերածնունդ է առաջացրել»:

«Դուք չեք կարող համեմատվել իմ հոր հետ, այդ պատճառով էլ նրա վրա հարձակվել եք հրթիռներով: Եթե կարողանայիք, նրա հետ դեմ առ դեմ կհանդիպեիք»,- ասել է Զեյնաբ Սոլեյմանին:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրթիռակոծվել էր ավտոշարասյունը, որտեղ գտնվում էր Ղասեմ Սոլեյմանին: Իրանցի գեներալի սպանությունը մեծապես սրել է կողմերի միջև լարվածությունը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ