Հնդկաստանի ամենահարուստ և ամենագեղեցիկ զույգի 100 միլիոն դոլարանոց հարսանիքը

Դերասանուհի Պրյանկա Չոպրայի եւ երաժիշտ Նիք Ջոնասի շքեղ հարսանիքին  հաջորդել է Հնդկաստանի երկու ամենահարուստ ընտանիքների ներկայացուցիչներինը։ Դեկտեմբերի 12-ին Ամբանի դուստրն ամուսնացել է 33-ամյա գործարար Անանդ Պիրամալի հետ։

Նրանք ծանոթ էին դեռ մանկությունից։ Անանդը Մուքեշի մտերիմ ընկերոջ որդին է, որը նույնպես հանդիսանում է Հնդկաստանի ամենահաջողակ գործարարներից մեկը։ Տոնել սկսել են բուն միջացառումից մեկ շաբաթ առաջ՝ Ուդայպուր քաղաքի պալատում, որի ընթացքում հյուրերի համար 45 րոպե երգել է երգչուհի Բեյոնսեն։

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել ԱՄՆ նախկին առաջին տիկին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սուպերմոդել՝ Նատալյա Վոդյանովան, Բոլլիվուդի աստղեր, դերասանուհի եւ «Միսս Աշխարհ 1994» Այշվարիա Ռայը, Պրյանկա Չոպրան ամուսնու հետ եւ այլք։

Հյուրերն այնքան շատ են եղել, որ միլիարդատերը ստիպված է եղել վարձել հինգ աստղանի հյուրանոցն ամբողջությամբ, իսկ օդանավակայանում իրականացվել է 100 մասնավոր չվերթ։

Քաղաքին հյուրընկալության համար շնորհակալությունը նա հայտնել է հինգ հազար անապահով մարդկանց չորս օր, օրը երեք անգամ սնունդ հատկացնելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ