Ջա՜ն, տղերք ջան, տեսեք՝ ինչպես են մեր զինվորները յարխուշտա պարում ամանորի գիշերը, Աստված ձեզ պահապան

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է մեր քաջ զինվորների գեղեցիկ պարը։ Սիրելի զինվորներ ձեզ բարի ծառայություն ենք մաղթում։ Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՚ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը մեր զինվորների համար, որ այժմ ծառայում են Հայոց բանակում։

Այժմ տուր նրանց խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանան ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրանց Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։

Բարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով ՀՈՒ’ՅՍԸ, ՀԱՎԱ’ՏԸ և ՍԵ’ՐԸ փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց…

Թույլ տուր, որ ՎՍՏԱՀԵՆ ՔԵԶ, և նրանց բախտն ու ճակատագիրը հանձնեն քո կամքին…

Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ։

Փառք Քեզ ամենակարողիդ, հավիտյանս հավիտենից

Ամեն

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ