Պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է կիսախարխուլ տնակում, երկու ամսից քանդելու են, մնան փողոցում

Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի ահա այս կիսախարխուլ տնակում է ապրում պայմանագրային զինծառայող Արման Մարգարյանի ընտանիքը՝  կինը, երկու անչափահաս որդիները, դուստրն էլ կծնվի  2020 թվականի մարտին։

Արման Մարգարյանի կինը՝ Մելինե Ղազարյանը պատմեց, որ այդ տնակից էլ երկու ամսից իրենց դուրս են հանելու՝ իրենցը չէ, քանդելու են, գումար էլ չունեն սեփականաշնորհելու համար։

Մելինե Ղազարյանի տեգրը՝ Արարատ Մարգարյանը ևս պայմանագրային զինածառայող է, մի քանի փողոց այն կողմ էլ իր տունն է։ Ունի 4 անչափահաս երեխա, դուստը՝ 9 ամյա Անգելինան մանկական ուղեղային կաթված ունի, հիվանդանոցի ծախսերի համար  ստացած գումարը չի բավականացնում։

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ