Մի քանի օր է մտածում եմ այս կամրջի մասին… Այս կամուրջը «Նոր Հայաստանի» տրամաբանության հոյակապ արտացոլում է

Վիկտոր Ենգիբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մի քանի օր է մտածում եմ այս կամրջի մասին…

Այս կամուրջը «Նոր Հայաստանի» տրամաբանության հոյակապ արտացոլում է:

Նախկինում այս նույն տոնածառը կար, բայց ոչ ոքի մտքով չէր անցել հարցնել, — «ինչու՞ է այն հեռու սովորական մարդուց»: Այս տոնածառին մոտենալու համար պետք էր օրենք խախտել, չնախատեսված վայրում հատել փողոց, հետո ապա երախայի հետ նկարվել:

Սա հնի ու նորի հոգեբանական, գուցե փիլիսոփայական արտացոլում է:

Բնության մեջ ոչինչ չի կորչում, իրականում բոլոր պետությունները համաչափությամբ ունեն նույն բարեկեցությունը, ամբողջ խնդիրը նրանում է, թե ի՞նչպես է կառավարվում պետությունը, ի՞նչ տրամաբանություն է գործում:

Այս նկարում տոնածառը բարիքն է, կամուրջը՝ հնարավորությունը, իսկ մարդիկ ջանք են գործադրում, որ բարձրանան ու վայելեն այն: Ոչ ոք օրենք չի խախտում, քանի որ այլ ճանապարհ չկա և իրականում իմաստ չունի:

Պետությունը ստեղծում է հնարավորություն բարիքի հասնելու համար, քաղաքացին բարիքին հասնելու միայն մեկ ճանապրհ ունի՝ օրինականություն և ջանք, այն է՝ աշխատանք:

Այս գրառման տակ մեկնաբանություն է գրել արուհի Բաթոյանը․

Իսկ ես հույս ունեմ, որ սա բացառություն է, քանի որ այն բացառոմ է որոշ մարդկանց:

 

Մի քանի օր է մտածում եմ այս կամրջի մասին…Այս կամուրջը «Նոր Հայաստանի» տրամաբանության հոյակապ արտացոլում…

Posted by Viktor Yengibaryan / Վիկտոր Ենգիբարյան on Thursday, January 2, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ