Հայաստանը ներառվել է 2020-ին «ուր այցելելու» ուղղությունում

Հայաստանն, ըստ բրիտանական Financial Times պարբերականի, ներառվել է այն երկրների ցանկում, ուր խորհուրդ է տրվում այցելել 2020 թվականին:

Հարևան Վրաստանն արդեն երկու տարի է ընդգրկված է «ուր այցելելու» ուղղությունում: Դեպի Վրաստան զբոսաշրջիկների այցելությունները 2019-ի առաջին 11 ամիսներին աճել են 19,4 տոկոսով: Հայաստանը երբևէ չի եղել այդ ցանկում, և միայն 2019-ին զգալի առաջընթաց է գրանցել օտարերկրյա այցելությունների թվով:

Հոդվածում Հայաստանն ընտրվել է 2020-ի նախընտրելի ուղղություններից մեկը, նախնական ամրագրումները նախորդ տարվա համեմատ աճել են 100 տոկոսով: Նշվում է նաև, որ Հայաստանն ունենալու է առաջին բյուջետային ավիահաղորդակցությունը Եվրոպայի հետ: Ryanair-ի, Wizz-ի և Air Baltic-ի չվերթների շնորհիվ Երևանը կկապվի Միլանի, Հռոմի, Բեռլինի և Վիեննայի հետ:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանն այցելուներին հետաքրքիր է միջնադարյան եկեղեցիներով, որոնց մեծ մասը գտնվում է լեռների մեջ: Օրինակ, Ազատի գետի կիրճում գտնվող Գեղարդի, ինչպես նաև Հաղպատի և Սանահինի վանական համալիրները համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ:

Երևանը դիտարկվում է որպես գրավիչ, կենսուրախ և քաղցր քաղաք: «Հայաստանը և նրա մայրաքաղաքը հաճույք են, որը պետք է հայտնագործել»,- ասում է Ջասթին Ուոթերիջը՝ Steppes Travel-ից:

Հայաստանից բացի Financial Times-ը 2020-ին խորհուրդ է տալիս այցելել Չադ, Նորվեգիա, Թուրքիա, Ճապոնիա, Ուրուգվայ, Դոմինիկյան Հանրապետություն և Ալբանիա։

«Ուր այցելելու» ուղղությունները որոշող խմբի անդամները զբոսաշրջային հեղինակավոր ութ ընկերությունների ներկայացուցիչներ են։

Նյութի աղբյուր՝ 1lurer.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ