Դեռ երեկվանից Ադրբեջանական ԶԼՄ-ները համացանցում ակտիվ տարածում էին իբրև թե հայազգի լրագրող Դիանա Հարությունյանի գրառումը, որտեղ վերջինս կեղծ՝ իրականության չհամապատասխանող հայտարարություններ էր արել, իբրև Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Թրամփին իրանցի գեներալի պանության համար:
Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում եւ դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր:
Բանը հասավ նրան, որ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարեց՝ անդրադառնալով տարածված այն ապատեղեկատվությանը, թե ինքը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ:
«Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»,- գրել էր վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:
Չնայած որ բացի գրառումից մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել Դիանա Հարությունյանին, ամենևին էլ բացառված չէ, որ դա ադրբեջանական ֆեյք էջ էր, և Ադրբեջանը հերթական անգամ կեղծ լուրերի պրոպագանդայով էր զբաղված: Սակայն բացառված չէ, որ Հայաստանում հակաիշխանական որոշ ուժեր իշխանության դիրքերի թուլացման համար զբաղված են հակապետական քարոզչությամբ:
ՀՀ-ում իշխանությունը կորցրած և դատարանում գործած հանցանքների համար պատասխանատվությունից խոսափելու համար որոշ ռևանշիստներ մի անգամ չէ, որ հակապետական ու հակազգային քարոզչություն են արել:
Ուշագրավ է, որ քոչարյանական թևի ակտիվիստներից մեկը նույն օրը իր էջում կիսվել է մեկ այլ՝ նմանատիպ գրառմամբ և բացառված չէ, որ ոմն Դիանա Հարությունյանի կեղծ գրառման հետևում հենց քոչարյանականներն են կանգնած:
Ստորև ներկայացնում ենք քոչարյանական ակտիվիստի կեղծ գրառումը.