«Ծառուկյանը մեզ գործարք էր առաջարկում»․ Գևորգ Գորգիսյանի սկանդալային հայտարարությունը

Էդմոն Մարուքյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է

Խորհրդարանի գումարման առաջին նիստի օրը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, խմբակցությունները պետք է հայտարարեն իրենց քաղաքական դիրքորոշումը խորհրդարանում գործունեության վերաբերյալ, այսինքն՝ նրանք ընդդիմադի՞ր խմբակցություն են, թե՞ կառավարող մեծամասնության մաս են․ սա նոր Սահմանադրության համաձայն եմ ասում և նոր ԱԺ կանոնակարգ-օրենքի։

Եթե «Ծառուկյան» դաշինքը հայտարարի, որ իրենք ընդդիմադիր խմբակցություն են, ապա, այո՛, բոլոր այն նախագծերը, որ ներկայացնելու ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի դատին, մենք կառաջարկենք նաև «Բարգավաճ Հայաստան» կամ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ներկայացուցիչներին՝ նույնպես միանալու որպես ընդդիմադիրներ, ինչո՞ւ, որովհետև մենք 9 մանդատ ունենք, «Ծառուկյան» դաշինքը ունի 31 մանդատ, և միասին մենք 40 մանդատներով կարող ենք արդյունավետորեն փոխզսպել և հակակշռել գործող Հանրապետական կառավարող մեծամասնությանը, որի մեջ ներգրավված կլինի, արդեն իսկ ակնհայտ է, Դաշնակցությունը։

Եվ շատ հանգիստ մենք կարող ենք խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծել միասին տարբեր հարցերի վերաբերյալ, որը որ մենք արդեն հայտարարել ենք։ Օրինակ՝ ընտրակաշառքի զանգվածային դեպքերի վերաբերյալ մենք քննիչ հանձնաժողով ենք պատրաստվում ստեղծել, և սիրով «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ մենք կարող ենք այդ հանձնաժողովը ստեղծել, եթե նրանք նույնպես իրենց ստորագրություններով միանան, և նաև հանձնաժողովում իրենց անդամներն աշխատեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ