«Թքեց վրեն ու մի հատ էլ դնգեց բերնին»․ Հովհաննես Ազոյանին ծեծողի եղբայրը հպարտանում է

Ինչպես արդեն հայտնի է, դերասան Հովհաննես Ազոյանն այսօր ծեծի է ենթարկվել 31-ամյա տղամարդու կողմից։ Մենք տեղեկացանք, որ ծեծի ենթարկողը Լեւոն Ղարիբյանն է։

Վերջինիս եղբայրը՝ Կոնստանտին Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այդ մասին։ Նա պատասխանելով իր գրառման մեկնաբանություններին, ասել է, թե հպարտանում է եղբոր այդ արարքով։

Եղբոր գործողությունների վերաբերյալ էլ նշել է․

«Հավայի ինչ-որ խոսացել ա՝ դե բա հել դուրս, ասեմ, հենց հելան Լեւոնչոն մի հատ թքեց վրեն ու մի հատ էլ դնգեց բերնին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծել են ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանին:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, որտեղ Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հովհաննես Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ