«Սոլեյմանիին պետք էր վերացնել տարիներ առաջ». Դոնալդ Թրամփ

«Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հարկավոր էր վերացնել տարիներ առաջ», — Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների երկար ժամանակ եւ նախատեսում էր սպանել էլի շատերին, բայց բռնվեց։ Նա ուղղակի եւ անուղղակի ձեւով պատասխանատու էր միլիոնավոր մարդկանց կյանքի համար, ներառյալ վերջերս հենց Իրանում սպանված իրանցի բողոքավորների։

Թեեւ Իրանը երբեք չի կարող պատշաճ ձեւով ընդունել դա, Սուլեյմանիին ատում էին եւ վախենում երկրի ներսում։ Նրանք այնքան էլ վշտացած չեն, ինչպես ցանկանում են ցույց տալ արտաքին աշխարհին։

Նրան պետք էր վերացնել տարիներ առաջ»,- գրել է Թրամփը։

Նյութի աղբյուր՝ 24news.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ