«Հարգելի հայրենակիցներ, ձեզնից է վախենում վարչապետը, երբ գնում է պոպուլիստական որոշումների». Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը  ամփոփելով 2019 թվականը և խոսելով հեղափոխության ձեռքբերումների ու ձախողումների մասին՝ նշեց. «Ձեռքբերումներից են արտաքին հարաբերություններում Հայաստանի դիրքերի բարելավումը, իսկ ձախողումները ոչ համարձակ ներքին քայլերն են»:

Նրա խոսքով՝ իշխանությունը վախենում է ոչ պոպուլյար քայլեր անելուց. «Ոչ պոպուլյար քայլեր անելը իսկապես մեծ պատասխանատվություն է, որովհետև չգիտես դրա հետևանքները: Բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ պետք է գնալ ոչ պոպուլյար քայլերի ճանապարհով՝ անգամ սեփական վարկանիշը մաշեցնելու հաշվին»:

Հովհաննես Ազոյանը, դիմելով հայրենակիցներին, ասաց. «Հարգելի հասարակություն, ձեզնից վախենալով՝ մեր իշխանությունը անում է պոպուլյար քայլեր, որը մեր երկիրը շատ դանդաղ կզարգացնի: Եթե մենք թույլ տանք իրեն լինել ավելի խիզախ, ավելի համարձակ, ապա, ես կարծում եմ, մենք ավելի արագ կզարգանանք»:

Մեր զրուցակիցը հավելեց՝ հանրությունը թող սա իմանա և որոշի, թե ինչպես է արձագանքելու ոչ պոպուլյար քայլերին:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ