Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիներն ու ուժերը նախօրոք նախատեսել էին, որ ապրիլի 14-ին պետք է շրջափակեն Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքը, որպեսզի թույլ չտան կուսակցության կողմից Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածության առաջադրումը:
Համաձայն բողոքի գործողություններ իրականացնող ուժերի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, վախենալով ժողովրդի կողմից սպասվելիք անհնազանդության գործողություններից, կուսակցության գերագույն մարմնի նիստը տեղափոխել են Ծաղկաձոր քաղաք:
Իմանալով, որ նիստի անցկացման վայրը փոխվել է՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ավտոմեքենաներով մեկնել Ծաղկաձոր և շրջափակման մեջ վերցնել իշխող կուսակցության անդամներին:
Մինչև ավտոերթի մեկնարկը լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության նիստը գաղտնի կերպով արդեն անցկացվել է, որի ժամանակ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանին:
Ազգը այսքան ուրախ դեռ չէր եղել 🇦🇲😄
Posted by Քաղաքը խոսում է on Thursday, December 13, 2018