Երևանում վարորդը Dodge-ով մխրճվել է գազատար խողովակի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ գազախողովակից գազի արտահոսք է տեղի ունեցել։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները ։ «Գազպրոմ»-ի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարը վերացնելու համար։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ