«Լռե՛ք, որ ձեզ չհիշենք նորից». Ալեն Սիմոնյան

ՀՀԿ խոսնակն ընդգծում է՝ իրենք ինքնաթիռներով զենք են բերել Հայաստան, իսկ նոր իշխանությունը՝ տոնածառ։

«Մենք անվտանգությունն ենք ուժեցացնում, իրենք զվարճանքներն են շատացնում», — ասում է նա։

«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը  Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀԿ-ականներից մեկն ասել էր, որ իրենք տոնածառի փոխարեն զենք էին ինքնաթիռով բերում:

Մենք հո գիտենք, որ իրենք տոնածառի փողերն էլ էին ուտում, զենքն էլ ՈւԱԶ-ով մեր երեխաներից գողանում էին: Լռե՛ք, տղե՛րք, լռե՛ք, որ ձեզ չհիշենք նորից…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ