«Ըլնումա, չի լինում …». Յոժի նո հեքիաթը

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը հիմնականում ընթացավ Իմ քայլը դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ հակամարտությամբ: Սակայն ՀՀԿ-ի` խորհրդարան չանցնելուց հետո իշխող դաշինքը կարծես թե մոռացել է տվյալ կուսակցության գոյության մասին:

Նկատենք, որ ընտրություններից հետո Իմ քայլը քաղաքական թիմի անդամները չեն էլ անդրադառնում այդ կուսակցությանը եւ նրանց էջը համարում են փակված:

Այս մասին են վկայում նաեւ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար, ՔՊ անդամ, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի պատասխանները. նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ նույնիսկ մի բառ խոսել ՀՀԿ-ի մասին:

ՈՒ ստացվում է` նախկին իշխանություններն, ըստ էության, համակերպվելու են առաջիկա հինգ տարիներին արտախորհրդարանական ընդդիմություն լինելու մտքի հետ, մանավանդ, որ չեն պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ