Երեկ Երևան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ և ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երևան գալու և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում այլ են:
Ինչպես հիշում եք, ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի պաշտոնյաների և ՀՀ վարչապետ Փաշինյանի միջև մի քանի անգամ խոսքերի «փոխհրաձգություն» եղավ:
Արցախցի պաշտոնյաները կոշտ մեկնաբանություններ էին արել սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ` առանց դրանց բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանալու, այլ բավարարվելով միայն խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներով, որ շատ կայքեր որպես վերնագիր էին դրել: