Բրազիլիայում ամեն տարի տեղի է ունենում գեղեցիկ հետույքի մրցույթ։Մրցույթի մասնակիցները նույնիսկ ռենտգեն ճառագայթում են անցել, որպեսզի ապացուցեն իրենց հետույքի բնական լինելը։
Այս անգամ մրցույթն ավարտվել է մասնակիցների միջև քաշքշուքով։Հայտարարելուց հետո բեմ է դուրս եկել մերսող Ալինի Ուվան, ով չի ընգրկվել եռյակում։Նա պոկել է հաղթողի ժապավենն հայտարարելով, որ միայն ինքն էր արժանի հաղթանակի։ Ուվան միաժամանակ ավելացրել է, որ իր հետույքն ավելի մեծ և ավելի բնական է, քան հաղթողինը։
Բացի այդ, նա մեղադրել է երեք մասնակիցներին, որ նրանք իրենց հետույքը սիլիկոնի ներարկումներով են մեծացրել։ Աղջկա պահվածքը ֆիքսած տեսանյութը հայտնվել է ցանցում։Սանտանան իր հերթին ասել է, որ հակառակորդն իրենից խլել է միայն ժապավենը, այլ ոչ հաղթողի տիտղոսը, որը նա ստացել է նրա համար, որ իր կազմվածքն «ամենաձիգն է»։
Մրցույթին չեն կարող մասնակցել այն կանայք, ովքեր պլաստիկ վիրահատություններով փոխել կամ մեծացրել են հետույքը։