«Ես քո … ». օրիգինալ նվեր Էդմոն Մարուքյանին

.

Էդմոն Մարուքյան — Պարոն Ծառուկյանը փակել էր քաղաքական էջը և հետ դարձավ, երբ «Ելք» դաշինքը լուրջ պատրաստվել էր ընտրությունների և կարող էր լուրջ դերակատարում ունենալ: Դա չստացվեց, և երկրորդ քաղաքական միավորը եղավ «Ծառուկյան» դաշինքը:

2000-ականներից միշտ եղել է երկրորդ քաղաքական միավորը: Նոր քաղաքական համակարգում գործարարության, բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից լինելո՞ւ է, թե՝ չէ: Մենք բիզնեսը պաշտպանելու ենք, ես պատրաստ եմ ցանկացած գործարարի պաշտպանել: Ի՞նչ կարիք կա մտնել Խորհրդարան:

Գագուկ Ծառուկյան — Քո հարցին հաճույքով պատասխանեմ: Ես պաշտպանվելու կարիք չունեմ, դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին, քեզ հովանավորողներին: Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է ոչ թե որոշ քաղաքական ուժերի ես պաշտոնի գնալու, ճանաչում ունենալու համար, այլ զրոյից սկսել է: Ես աեն ինչ ունեմ, հասել եմ աշխատանքով, սովորական աշխատողի ընտանիքից: Ցանկացած իմ քայլ, պարոն Մարուքյան, ես անում եմ, որ զարգացած երկիր լինի:

— «Շանգրի Լա»-ն ստացել է Սերժ Սարգսյանի կողմից մոնոպոլիա:

— Ո՞վ ա ստացել մոնոպոլիա:

— «Շանգրի Լա» կազինոն, փոքր կազինոները փակվել են, դարձել ա մեկ միակ կազինո:

— Հայտարարվել ա ընդամենը բոլորի համար, որ ով կարող է Երևանում 100 միլիոն դոլար ներդրում անի ու ստացել ա: Մեկ միլիոն դոլար ա ամսական վճարում: Ծառույանը հասել ա ամեն ինչի իր անձնական վաստակած գումարով, բայց դու, պարոն Մարուքյան, մինչև էսօր բացի խոսալուց ի՞նչ եք արել:

— Ես կլասիկ պատգամավոր եմ:

— Չէ, ի՞նչ ես արել, քո կլասիկ ցավն էլ տանեմ, ի՞նչ ես արել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ