Ըստ տեղեկությունների, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին` վերադառնալով առողջապահական համակարգ և այնտեղ շարունակել իր մասնագիտական գործունեությունը:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, դա պարոն Բաբլոյանի անձնական որոշումն է. «Իմ ունեցած տեղեկություններով, պարոն Բաբլոյանը մտադրություն ունի ամբողջությամբ վերադառնալ բժշկություն և առողջապահություն: