«Շատ վատ եմ վերաբերվում նման բանին». Սասուն Միքայելյանը՝ զինծառայողներին 4 հազար դրամ պարգեւավճար տալու մասին

Բոլոր հիմնախնդիրներն ընթացքում պետք է լուծվեն, որովհետեւ մեկ տարեկան էլ չկա մեր նոր իշխանությունը, իսկ այն փոսը, որ էս 20 տարի փորել են նախկին իշխանությունները, էն էլ տեխնիկայով են փորել, ոչ թե բահով, պետք է լցվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով զոհված ազատամարտիկների հարազատների բողոքներին, որ պարգեւավճարների համար գումար կա, իսկ իրենց համար չկա, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք պետք է հասնենք նրան, որ նման բողոքներ չլինեն: Պետք չի ամեն ինչը իրար խառնել: Հնարավոր չի միանգամից գնալ դրան»:

Ինչ վերաբերում է նրան, որ դիրքապահ զինծառայողները 4 հազար դրամ պարգեւավճար են ստացեն, նա արձագանքեց. «Շատ վատ եմ վերաբերվում նման բանին: Ես միշտ ասել եմ, ԱԺ-ում էլ եմ հարցը բարձրացրել, որ պայմանագրային զինծառայողներին պետք է նորմալ գումար տալ, նորմալ վերապատրաստում անցնեն:  Մենք բանակը պետք է համալրենք պայմանագրային զինծառայողներով: Այդ տարիքի մարդիկ ավելի զգոն են: Այսօր ինչ հնարավոր է արվել է, անհարմար էլ է նման բանի մասին խոսել: Ընթացքում ամեն ինչ պետք է կարգավորվի»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ