«Էդ նախարարների թոշակները ավելցրին միլիոններով, մերը` 3000 դրամ». տարեց կինը` վարչապետին

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում մի տարեց կին մոտեցավ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` թոշակները բարձրացնելու հարցով:

«Աստված բերեց ձեզի ըստեղ, էնքան ուրախ եմ, Աստծու չափ, բայց վիրավորված եմ: Էդքան էդ նախարարների թոշակները ավելցըրին միլիոններով, մերը` 3000 դրամ, գոնե 10000-ով ավելացնեիք, դուք պետք է հաշվի առնեիք, որ նախարարները մեկ է, ինչխ էլ էղնի կապրին»,-ասաց նա

Վարչապետն էլ պատասխանեց, որ նախարաների աշխատավարձերն ավելանում են, որ լավ աշխատեն եւ հաջորդ տարի էլ 3000 դրամով ավելացնեն:

«Նախարարները եթե աչքը ստեղ էնետղ լինի, գողանան, ոնց ենք բաձրացնելու,  բա էն նախորդ նախարարները որ ցածր աշխատավարձ էին ստանում, ինչի՞ չէին բարձրացնում: Հերթով ամեն ինչ էլ կանենք մայրիկ ջան»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանը նախարաների, Տավուշի մարզպետի եւ տիկնոջ` Աննա Հակոբյանի  հետ այցելել է Տավուշի մարզ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ