Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում լավ լուր է հայտնել․
Քիչ առաջ տեղեկացա, որ 10 վարչական շրջաններում մեր նախատեսած 20 վերելակների փոխարինման աշխատանքն այսօր արդեն ամբողջությամբ ավարտվել է:
Սա, իհարկե, վերելակների թարմացման մեր մեծ խնդրի մի փոքր մասի լուծումն է՝ փորձնական ծրագրով:
2020-ին առնվազն 100 վերելակ կփոխարինենք, իսկ հետագայում արդեն կգործարկենք 3500 մաշված վերելակների փոոխարինման հիմնական ծրագիրը՝ համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում:
Հավելենք , որ Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա:
Ամբողջական նախագիծը քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը Երևանի քաղաքապետարանը 2020-ին նախատեսում է ևս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվել են 2020թ. բյուջեով:
Քիչ առաջ տեղեկացա, որ 10 վարչական շրջաններում մեր նախատեսած 20 վերելակների փոխարինման աշխատանքն այսօր արդեն…
Posted by Hayk Marutyan on Monday, December 30, 2019