«Ես ներողություն եմ խնդրել Նիկոլից»․ Լուկաշենկո

Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման «շիլափլավը» սարքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Լուկաշենկոն պատմել է, որ երբ իրեն զանգահարել է Նիկոլ Փաշինյանը, ինքը հարցրել է, թե ինչու է «Խաչատուրովին ձերբակալել քաղաքական դրդապատճառներով»։ Լուկաշենկոյի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի հեղինակությունը բարձրացնելու համար այն պետք է ղեկավարեն «երիտասարդ, տաղանդավոր գեներալներ»։

Լուկաշենկոն, բացահայտելով Սանկտ Պետերբուրգի քննարկումների բովանդակությունը, ասել է, որ և ՌԴ, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոյի խոսքով՝ «շիլափլավ սարքելով»՝ ՀՀ վարչապետը դրանով իսկ պետությունների ղեկավարներին ներքաշել է Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկման մեջ։ Միևնույն ժամանակ, ասել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարոտուղարի շուրջ այդ վեճի համար։

«Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից (Նիկոլ Փաշինյանից), որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,- բելառուսական «Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը։

Աղբյուր՝ Civilnet.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ