«Միակ տղամարդն ու հերոսը երգիչ-երգչուհիներին կրակը չէր գցի․դեբիլներին էինք տվել երկրի կառավարումը»․ Հրանտ Վարդանյան

«2019-ի ձեռքբերումները շատ էին: Շատ հետաքրքիր ժամանակ ենք ապրում. տարին շատ հագեցած էր: Այս ամեն ինչը պետք է տեղի ունենար, մենք պետք է մաքրվենք, պետք է ինքնամաքրվենք: Իրավիճակ է փոխվել: Ամբողջ աշխարհում է բան փոխվել, տիեզերական փոփոխություններ են լինում: Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք կառչած են հնին, «հնտոտի» են, հինը պետք է թաղել, հին ժամանակն արդեն մահացած է,- ամփոփելով 2019-ը՝ նշեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ հավելելով, որ հնից կարելի է դասեր քաղել:

Ռեժիսորի դիտարկմամբ՝ 30 տարի շարունակ պետություն չենք կառուցել. «Կառուցել ենք կուսակցություն, բանդա, օլիգարխիա, բիզնես, խմբակներ, բայց պետություն չենք կառուցել: Լոզունգներով են կերակրել ժողովրդին: Ժողովուրդն ամեն ինչի վրա կարողացավ աչք փակել, բայց 120 զինվորի և տարածքների կորուստը չներեց: Եթե լոզունգ ասող տղերք էիք, պաշտպանված ու զորեղ էիք, էս ի՞նչ զոհաբերություն էր»:

«Մտքի այլասերվածներն ամենադաժանն են: Ստի պատճառով շատ է աղավաղվել միտքը: Մարդ ինչքան շատ դիմակներ պետք է ունենա, որ ինչքան էլ հանի դրանք, էլի դիմակով մնա ու էլի ակնհայտ ճշմարտության դեմ խոսի. աա տեսակ է, որը հին է: Ստերից ինչքան հեռանանք, այնքան միջավայրը հետաքրքիր ու հարմար կդառնա: Սուտը շատ է խանգարում,- ընդգծեց մեր զրուցակիցը:

«Դեբիլներին էինք տվել երկրի կառավարումը: Տասը հազարով վաճառելով ձայնը, նրանց ենք տվել երկրի կառավարումը,- նկատեց ռեժիսորը: Հ.վարդանյանն անդրադրձավ նաև Ռ. Քոչարյանի ազատության համար Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի հայազգի գործիչների աղմկահարույց ստորագրահավաքին: «Կարծում եմ դատարանը մեծ բացահայտումների ճանապարհ պետք է անցնի և պետք է պարզվի, թե ով է վերջիվերջո Մարտի 1-ի, տասը հոգու մահվան մեղավորը… Ստորագրությունների ժամանակն անցել է…»,- նշեց ռեժիսորը՝ ընդգծելով, որ միակ տղամարդն ու հերոսը ուրիշներին կրակը չէր գցի, տղամարդավարի կխոստովաներ, որ հրամաններն ինքն է տվել:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ