«Ովքե՞ր են Վազգենի սպանությունից հետո այցելել նրա տուն». մանրամասներ է պատմում Արամ Սարգսյանը

Հայաստանի պետությունը դեռևս պատրաստ չէ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտմանը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ մանրամասնելով.

«Այս իշխանությունները, ի տարբերություն նախորդների, որևէ կաշկանդվածություն չունեն «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացելու առումով։ Սա պետք է նայել իբրև դրական գործոն։ Որ այս գործով կան կազմակերպիչներ, կարծում եմ, Հայաստանում շատ քչերն են կասկածում։ Սակայն այսօրվա Հայաստանի դատական ու քաղաքական համակարգի վիճակը նպատստավոր չէ լուրջ բացահայտումներ իրականացնելու համար», — ասել է Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նաև հիշում է, որ երկար տարիներ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Վազգեն Սարգսյանի անունը շշուկով էր հիշվում, պետական բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում էին այցելել նրա տուն և այլն։

Ըստ Արամ Սարգսյանի, սակայն, կային նաև մարդիկ, որոնք մշտապես շարունակել են իրենց կապը Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ