«Սերժ Սարգսյանին ինչի՞ չեն բռնել». Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Մարտի 1–ի վերաբերյալ իմ մոտեցումը չի փոխվել, այդ գործի շրջանակում այնպիսի բացահայտումներ են եղել, որ նույնիսկ զարմանում եմ՝ ինչու փոթորիկ չի լինում։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե նախկինում հայտարարել եք, թե Մարտի 1–ի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։

«Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել, էս ի՞նչ հարցադրում ա, հիմա որ ասեմ՝ մյուս շաբաթ կբռնեն, կասեք՝ ճնշումներ կան իրավապահների վրա, կամ ասենք՝ ասեմ ու չբռնեն, կասեք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Այսօր շեշտադրումներ են անում, ասում են՝ էս հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, նման բան ասողը հարգանք չունի սեփական հայրենակցի նկատմամբ, ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ չի կարելի պատկերացնել։

Չի եղել այդպիսի դեպք, որ ես ասեմ՝ էս ինչին բռնեք, էն ինչին մի բռնեք։ Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը, ձեր մեջբերումը ցույց է տալիս, որ քննությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ