Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավորությամբ կվառվեն դեկտեմբերի 21-ի երեկոյան: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Այս տարի Հանրապետության հրապարակը նոր տոնածառ է ունենալու: Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի առաջին օրերից:
Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն պատրաստվել է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվել լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով:2005 թվականից ի վեր Հանրապետության հրապարակում առաջին անգամ նոր տոնածառ է տեղադրվել:
Երեւանի գլխավոր տոնածառը ))
Posted by Narek Kirakosyan on Tuesday, December 11, 2018