«Իմ քայլը» խմբակցության տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում միջադեպ տեղի ունեցով։ «5-րդ ալիքի» լրագրողը հարց ուղղեց Պաշտպանության և ավտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ կապված վերջերս մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների կողմից՝ Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի հետ։
«Շաբաթներ առաջ Դուք հանդիպեցիք փաստաբանի, հարազատների հետ։ Ի՞նչ արդյունք է տվել հանդիպումը, այսօր մայրը հայտարարել է, որ զանգերին չեք պատասխանում և ինչո՞ւ են այսօր գնացել են Կառավարություն»,- մասնավորապես հարցրեց լրագրողը։
Ի պատասխան, Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Ես կզարմանայի, որ ձեր հեռուստաընկերությունը այլ հարց տար»,- ապա շարունակեց․
«Ասեմ, որ երեկ եմ խոսել պապիկի հետ և մանրամասն ներկայացրել եմ, թե ինչ իրավիճակ է։ Ավելին՝ իրենք կասկածում են, որ կոմայի մեջ գտնվող մյուս զինվորականը կոմայից դուրս է եկել և իրենցից թաքուն են պահում, բայց ասեմ, որ այդ զինվորականը շարունակում է մնալ կոմայի մեջ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ խոստումները, թե քննությունն ամբողջությամբ օբյեկտիվ է լինելու և այդ ընթացքում ինքը նրանց կողքին է լինելու, ուժի մեջ է։ Լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև հարցուպատասխանն այսքանով չավարտվեց։
Ասուլիսից հետո «5-րդ ալիքի» լրագրողը նկատեց, թե ինքը միայն ցանկանում էր իմանալ, թե ի՞նչ արդյունք է տվել հանդիպումը, իսկ Անդրանիկ Քոչարյանն էլ, արձագանքելով նրան, ասաց․
«Ծնողները շատ լավ գիտեն, թե ինչ արդյունք է տվել։ Ես չէի կարող ձեր բոլորի առաջ ասել, թե ինչ վիրահատություն է կատարվում Մուրացանի հոսպիտալում։ Ծնորղները գրգռված են, դուք էլ շարունակում եք իրենց գրգռել»։ Իրավիճակը հանդարտեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։