Դավթաշենում արդեն տեղադրվել են նոր վերելակներ

Այսօր Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը ներկա են գտնվել Դավթաշեն 4-րդ թաղ. 20 շ. և 1-ին թաղ. 3 շ. հասցեներում նոր վերելակների գործարկման աշխատանքներին:

Այսօր և վաղը  10 վարչական շրջաններում գործարկվում են 20 նոր վերելակներ, իր Facebook-յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա հիշեցրել է նաև ավելի վաղ տարածված այն տեղեկության մասին, որ ևս 100 վերելակ փորձնական ծրագրով կտեղադրվի 2020թ.-ին:

Հաջորդիվ իրականացվելու է վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը` փոխառու միջոցներով:


Այսպիսով Երևանում տրվեց հին վերելակների նորով փոխարինման ծրագրի մեկնարկը:

Այսօր Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը ներկա են գտնվել…

Posted by Դավթաշեն վարչական շրջան on Friday, December 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ