Այսօր Գյումրիի փողոցներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջելու ընթացքում զվարճալի դեպք տեղի ունեցավ:
Նախ մի կին մոտեցավ, գրկեց վարչապետին ու ասաց. «Քո կյանքին մեռնեմ, էս ինչեր կենես, հալալ է քեզի»:
Վարչապետը տեսնելով, որ շենքերից մեկից լվացք է փռած, ասաց. «Էս լվացքը շենքի հետեւը փռեք, տուրիստները գան, տենան, լավ չի»:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ կատակով արձագանքեց. «Էն որ ջիգյարով մոտեցավ, էդ կնոջ լվացքն է»: