ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Ս-400-ների գնման հնարավորության հարցին՝ նշելով, որ առայժմ այդ հարցը չի դիտարկվում, Հայաստանը նման որոշում չունի: «Ունենք Ս-300 համակարգեր, որոնք իրականացնում են մարտական հերթապահություն»,- ասաց նա:
Միաժամանակ, Արտակ Դավթյանը հայատարարեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում հեռահար սպառազինություն գնելու համար: Բայց համաձայնագրեր առայժմ չեն կնքվել։ «Նախատեսում ենք, որ 2022-2023 թվականներին սպառազինությունը կլինի Հայաստանում»,- ասաց նա:
Անդրադառնալով պատերազմի սպառնալիքին՝ նա ասաց. «Պատերազմի սպառնալիքը ոչ կրճատվել է, ոչ էլ ավելացել։ Այդ սպառնալիքը կա, քանի դեռ չկա Արցախյան հարցի քաղաքական լուծումը»,- նշեց նա: Ըստ Արտակ Դավթյանի՝ այսօր Հայաստանի համար մարտահրավեր է նաև Թուրքիան:
Նյութի աղբյուր՝ lragir.am