«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը նորից կքննվի Անահիտ Բախշյանի բողոքի հիման վրա

Անահիտ Բախշյանը իր ֆյսբուքյան էջում տեղեկացնում է․

Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։

Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։

Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։

Ակնդետ հետևելու ենք գործընթացին։

Անահիտ Բախշյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով կդիմի դատախազություն

Անահիտ Բախշյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով կդիմի դատախազություն #Լուրեր

Posted by Լուրեր on Tuesday, December 17, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ