Տեղեկություններ կան, որ երեխաների վաճառքը հովանավորվել է Ռիտա Սարգսյանի կողմից։ «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շոկային լուր է, բայց միանգամայն սպասելի։ Կայքերից մեկում կարդացի, որ տեղեկություններ կան, որ երեխաների վաճառքը հովանավորվել է Ռիտա Սարգսյանի կողմից, և, որ 2015-16 թվականներին դիմում-բողոք է գրանցվել ոստիկանությունում երեխաների ապօրինի վաճառքի հետ կապված, սակայն Ռիտա Սարգսյանը պահանջել է ընթացք չտալ և դադարեցնել հետաքննությունը:
Ընդ որում մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանին, որը գրավով այս պահին ազատ է արձակված, Ռիտա Սարգսյանի հետ ծանոթացրել է վաղամեռիկ երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
Այսպիսի տեղեկատվությունը հենց այնպես չի հայտնվում որևէ կորած-մոլորած կայքում:
Կարծում եմ լուրը սփռել են իրազեկ մարմինները:
Ապա այս դեպքին հաջորդեց ԱԱԾ բացահայտումը Հայաստանից դեպի արտերկիր ապօրինի որդեգրումների դեպքի մասին, որից հետո բոլոր կասկածները ուղղվեցին կրկին դեպի Հանրապետական ծննդատուն: Շղթա է գործել. մախ մորը խաբել են, ասել, որ երեխան մահացած է կամ թերաճ, կամ այլ պատճառաբանությամբ երեխային վերցրել են մորից, ապա հանձնել մանկատուն, որտեղից էլ իրականացվել է ապօրինի որդեգրումը դեպի արտասահման:
Նա նշեց, որ «Հայոց մայրեր» հասարակական շարժում է սկսել, որին արդեն 508 մայր է միացել: Նրանց բողոքներից 101-ը հաղորդում է հանցագործության մասին, որը Հայկուհին արդեն հանձնել է դատախազություն, ապա ոստիկանության 6-րդ վարչությունից կանչել են իրենց։ «Մենք համագործակցում ենք իրավապահների հետ, բոլոր տվյալները տրամադրել ենք իրավապահներին և հույս ունենք, որ կհասնենք արդարության: Ուշագրավ է, որ այդ 101 բողոքն էլ՝ երեխաների փոխելու, անհետացման կամ վաճառքի հետ կապված, եղել է Հանրապետական ծննդատանը: