«Այցելել եմ «Սոս մանկական գյուղ» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ»․ Աննա Հակոբյանը Իջևանում է

Այցելել եմ «Սոս մանկական գյուղ» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ, շփվել երեխաների հետ ու դիտել նրանց մասնակցությամբ ամանորյա ներկայացումը։

Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Ելնելով դրանից հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

ՀՀ Կոտայքի մարզում 1990 թվականին ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր 1988 թվականի երկրաշարժի հետևանքով կորցերել էին իրենց ծնողներին։ 1994 թվականին կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որի նպատակն էր ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքի, ինչպես նաև հարակից համայնքների երեխաների համար: 2001 թվականին Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ, որտեղ խնամվում են Մանկական գյուղերից Երևան տեղափոխված 13-18 տարեկան երիտասարդները։ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում 2009 թվականին բացվեց երկրորդ ՍՕՍ Մանկական Գյուղ Իջևանը։

Այժմ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը գործունեություն է իրականացնում ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում՝ երեխաների շուրջօրյա խնամքի (կարճաժամկետ և երկարաժամկետ), Մոր և Մանկան կացարանի, ընտանիքների ամրապնդման ծրագրերի միջոցով։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը։

Այցելել եմ «Սոս մանկական գյուղ» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ, շփվել երեխաների հետ ու դիտել նրանց մասնակցությամբ ամանորյա ներկայացումը❤️❤️

Posted by Anna Hakobyan on Wednesday, December 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ