«Կոնֆետ. Հայաստանի դրոշը» քանդակը տեղափոխվել է Հայաստան՝ հեղինակի ցանկությամբ

«Կոնֆետ. Հայաստանի դրոշը» Երևանում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Տաշիր» ընկերությունների խմբի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում այսօր Լոուրենս Ջենկելի «Կոնֆետ. Հայաստանի դրոշը» քանդակը տեղադրվել է «Տաշիր Սթրիթ» առևտրի ցուցասրահում:

Արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

2019թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը քանդակը 50 այլ աշխատանքների հետ ցուցադրվել է Փարիզի հայտնի Գևորգ V-ի անունը կրող պողոտայում: Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ այն կոչված էր դառնալու Փարիզի մշակույթի նոր էջի խորհրդանիշ:

«Կոնֆետ. Հայաստանի դրոշը» քանդակը տեղափոխվել է Հայաստան՝ հեղինակի ցանկությամբ:

📍«Կոնֆետ. Հայաստանի դրոշը» Երևանում է.🔶ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Տաշիր»…

Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Wednesday, December 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ