Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել:

«Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանի որոշմամբ»,- մասնավորապես գրել է Վարդևանյանը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում, այնուհետ բացատրություն է տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը՝ ով ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին նախաքննություն իրականացնելու համար:

Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Ռ. Մխիթարյանի որոշմամբ։ Այսօր էլ նիստ չունենք ;)

Posted by Aram Vardevanyan on Wednesday, December 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ