«Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը․ չքնաղ ծրագիր է, որը «զարգացում» բառը չի ներառում»․ Թեհմինա Վարդանյան

«Զարգացում» բառը անտեղի է ներառվել Երևանի զարգացման հնգամյա ծրագրի վերնագրում։ Քաղաքի ավագանու նիստում այսպիսի բնորոշում տվեց Թեհմինա Վարդանյանը մայրաքաղաքի զարգացման նոր ծրագրին, որ քննարկվում է ավագանու նիստում։ Ավագանու ընդդիմադիր անդամի պնդմամբ՝ նույնիսկ նախորդ ծրագիրը, որին իրենք դեմ են եղել, ավելի կառուցողական էր, քան սա։

Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը», – ժողովրդական խոսքը մեջբերեց Վարդանյանը։

Նա հիշեցրեց, որ շատ կարևոր նախագծեր դուրս են թողնվել այս ծրագրից, դրանց թվում են նաև վերգետնյա անցումների կառուցումը, ստորգետնյա ավտոկայանատեղիների հարցը և այլն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ