«Ուզո՞ւմ եք գաղտնիքը բացեմ»․ Հայկ Մարությանը՝ Չեխիայի քաղաքացիություն ունենալու մասին

Ուզում եք գաղտնիքը բացեմ։ Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքոց քաղաքապետ Հայկ Մարությանը հարցին, թե ինչ քաղաքացիաիրավական հարաբերություններ ունի Չեխիայի Հանրապետության հետ՝ քաղաքացիությո՞ւն, կացության թույլտվությո՞ւն։

Հարցին՝ արդյոք այդ տեղեկությունը գաղտնիք է, նա արձագանքեց․

«Իրականում գաղտնիք էր, բայց քանի քաղաքապետ եմ, էլ գաղտնիք չէ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Չեխիայի հանրապետության քաղաքացի չեմ։ Չեմ եղել»։

Իսկ հարցին՝ կացության թույլտվություն ունի՞, նա չպատասխանեց․ «Մնացածը, կարծում եմ, իմ անձնական հարցն է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ