Սկսվել են Դավիթաշենի կամրջի լուսատուների փոխարինումը արդի լուսադիոդային լուսատուներով

Միքայել Թումասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սկսվել են Դավթաշենի կամուրջի լուսատուների փոխարինումը արդի լուսադիոդային լուսատուներով, որի արդյունքում ավելի քան երեք անգամ կնվազի էլեկտրաէներգիայի սպառումը, դրան զուգահեռ կբարելավվի լուսավորության որակը:

Հավելենք նաև, որ սրանով մեկնարկում է Դավթաշենում լուսատուների փոխարինումը լեդ լուսատուներով:

Հիշեցնենք, որ երևանցիների մեջ անցկացված հարցումների արդյունքում Երևանի վարչական շրջաների ղեկավարների կատարած աշխատանքներից ամենաբարձր գնահատականի արժանացել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար  Միքայել Թումասյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Միքայել Թումասյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

Posted by Mikayel Tumasyan on Tuesday, December 24, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ