Մեղեդիները լինում են գեղեցիկ, սրտաբուխ, լինում են այնպիսի մեղեդիներ ու բառեր, որոնք ալեկոծում են սիրտդ։ Եվ զգացմունքների այդ հեղեղից այլևս չես կարողանում լացդ զսպել։
«Իմ ձայնը» շոուի ռուսական տարբերակի եթերներից մեկում հենց այսպիսի կոմպոզիցիա էին կատարում Տորնիկե Կվիտատիանին ու Վլադի Բլայբերգը։ Դա Սոսո Պավլիաշվիլու «Աղոթենք ծնողների համար» երգն էր, որի խոսքերի հեղինակը Կոնստանտին Գուբինն է։Նման սրտառուչ ձևով դեռ ոչ ոք չէր երգել։
Տղաներից յուրաքանչյուրն ունեցել է սեփական խիստ անձնական ու ծանր պատմությունը։ Վլադին դեռ փոքր էր, երբ հայրը լքեց նրանց։ Իսկ Տորնիկեն դեռ 9 տարեկանում որբացել էր։ Կվիտատիանին նույնիսկ ինքը երգելիս չկարողացավ զսպել արցունքները, բայց պատվով ու տղամարդուն վայել արիությամբ երգը կատարեց մինչև վերջ։