«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է։ Նա ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։

Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից):

Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ