Վարչապետը Արմեն Մելիքբեկյանի հետ քննարկում է ֆուտբոլի զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպում է անցկացնում ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ:

«Շնորհավորում եմ Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Քննարկում ենք մեր երկրում ֆուտբոլի զարգացման հեռանկարները»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ Արմեն Մելիքբեկյանը 13/7 ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՖՖ 6-րդ նախագահ։
«Շնորհակալ եմ բոլորին՝ թե՛ իմ օգտին քվեարկածներին, թե՛ նրանց, ովքեր իմ օգտին չեն քվեարկել։ Մեզ համար բավական կարևոր պահ է։ Այսօր հայկական ֆուտբոլում մի իրադրություն է, երբ առաջին անգամ վերջին՝ շատ երկար տարիների ընթացքում, կայացել են մրցակցային ընտրություններ։

Բազմաթիվ առիթներ կլինեն անդրադառնալու այն իրողություններին, որոնք գրանցվել են վերջին մեկ ամսվա ընթացքում։ Հիմա մեկ բան կասեմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՖՖ անդամ են, ՀՖՖ-ից դուրս գտնվող ֆուտբոլային սուբյեկտները, որոնք խաղի մասն են կազմում, առաջիկա ամիսների ընթացքում հավաստիանալու են, որ ՀՖՖ-ում գործընթացները լինելու են թափանցիկ։ Մենք հնարավորինս միասնական, համախմբած ֆուտբոլային ընտանիք ենք ունենալու։ Ես ամեն ինչ անելու եմ դրա համար։ Շնորհակալ եմ ներկաներին։ Հավաստիացնում եմ՝ կանենք առավելագույնը, որպեսզի արդարացնենք բոլորիս սպասելիքները»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։

Շնորհավորում եմ Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Քննարկում ենք մեր երկրում ֆուտբոլի զարգացման հեռանկարները։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, December 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ