Լավ լուր գազ սպառողների համար. քաղաքացիների փոխարեն կվճարի պետությունը

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում բնակչության դեպքում մինչեւ 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով: Նշենք, որ ներկայումս գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում է դիմողը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5 տոկոսի չափով։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կհստակեցվի նաեւ ՀՀ պետական բյուջեով իրականացվող կապիտալ ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման գործընթացը։ Աղմկոտ միջադեպի հետքերով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔԿ ծառայության բաժնի պետերից մեկի` Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջեւ աղմկոտ միջադեպ է եղել, որից հետո էլ բաժնի պետն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: ՔԿ ծառայության պետի տեղակալը վիրավորել է բաժնի պետին:

Եվ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Նազարյանը կոնկրետ միջադեպ է ունեցել ՔԿ ծառայության պետի տեղակալ Վահե Պապոյանի հետ, որը մինչ այս պաշտոնին նշանակվելը` 2015-2019թթ., եղել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ